«Սևան» ազգային պարկում նախորդ տարի ապամոնտաժվել է 61 ապօրինի շենք

1 րոպեի ընթերցում

«Սևան» ազգային պարկում 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 61-ը՝ 2025 թվականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար  Համբարձում Մաթևոսյանը՝ մանրամասներ ներկայացնելով «Սևան» ազգայն պարկում իրականացվող օրինականացման և տարածքների վերադարձման գործընթացից:

«2020-2025թթ. լուծվել է 143 պայմանագիր՝ ընդհանուր 251 հա տարածքով, որից միայն 2025թ լուծվել է 33 պայմանագիր՝ ընդհանուր 79 հա տարածքով: 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 2025-ին՝ 61-ը՝ փաստացի նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրկնակի ավել»,-ասաց Մաթևոսյանը:

Շենք-շինությունների ապամոնտաժման և «Սևան» ազգային պարկի տարածքները վերադարձնելու հարցում ՇՄ նախարարությունը սերտ համագործակցում է գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության և այլ գործընկերների հետ:

 

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից