Ռոմանոս Պետրոսյանն ու Արտակ Հանեսյանը քննարկել են «Ամերիաբանկ»-ի կողմից ՀԷՑ-ին մատուցվող գործառնություններին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 23–ին ընդունել է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն՝ Արտակ Հանեսյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունից, Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է համագործակցության առկա պայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը։ 

Քննարկվել են «Ամերիաբանկ»-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ին մատուցվող ընթացիկ գործառնություններին վերաբերող մի շարք հարցեր:

Արտակ Հանեսյանը ողջունել է «Ամերիաբանկ»-ի հետ գործող փաթեթի ընդլայնմանն ու լավարկմանն ուղղված ՀԷՑ ժամանակավոր կառավարչի նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում ներկայացնելու համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը միտված նոր առաջարկներ: 

Հայերեն Русский