Իսպանիան հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդին

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մադրիդը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է թագավորության կառավարության տարածած մամուլի տեղեկագրում։

«Խոսելով Խաղաղության խորհրդի մասին՝ կառավարության ղեկավարը հայտնել է այս նախաձեռնությանը չմասնակցելու վերաբերյալ Իսպանիայի իշխանությունների որոշման մասին։ Ինչպես պարզաբանել է նա, այս որոշումը թելադրված է բազմակողմանի աշխարհակարգին, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համակարգին աջակցելու հարցում Իսպանիայի հետևողական դիրքորոշմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Իսպանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Պաղեստինի ապագան պետք է որոշեն պաղեստինցիներն իրենք, իսկ Իսրայելի հետ նրա խաղաղ և անվտանգ համակեցության հարցերը պետք է լուծվեն կողմերի միջև երկխոսությամբ։ Նրա խոսքով՝ կարգավորման միակ կայուն ճանապարհը մնում է երկու պետություն ստեղծելու վերաբերյալ որոշման իրականացումը։

Ի սկզբանե Խաղաղության խորհուրդը պետք է զբաղվեր Գազայի հատվածում հակամարտությունից հետո անկլավի կառավարմամբ, սակայն ԱՄՆ-ն ցանկանում է, որ խորհուրդն օգնի նաև աշխարհի այլ հակամարտությունների լուծմանը։

Խորհրդի անդամներն ընտրվում են երեք տարի ժամկետով, իսկ այն անդամները, որոնք կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում Խաղաղության խորհրդին կհատկացնեն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար, կունենան մշտական անդամակցության իրավունք։

Միացյալ Նահանգներ

Հրապարակվել է ԱՄՆ նախագահի գլխավորած Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը

ԱՄՆ նախագահի վարչակազմը Խաղաղության խորհրդի աշխատանքին մասնակցելու հրավերներ է ուղարկել ավելի քան 50 պետության ղեկավարների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հունվարի 22-ին Դավոսում մասնակցել է խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը։

Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը ստացել է 20-25 երկրների համաձայնությունը՝ խորհրդի աշխատանքին մասնակցելու համար։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ