ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է բանաձևը, որով Թրամփին կարգելվեր զորքեր ուղարկել Վենեսուելա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է դեմոկրատների ներկայացրած բանաձևը, որն ուղղված էր կանխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վենեսուելայում ռազմական ուժի կիրառումն առանց Կոնգրեսի հաստատման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը։

Օրենսդիրները հավասար թվով ձայներ են տվել բանաձևին՝ «կողմ» և «դեմ» քվեարկելով 215-ական ձայնով։ Ընդ որում, երկու հանրապետական ​​միացել է 213 դեմոկրատի՝ բանաձևին աջակցելու համար։ Սակայն հավասար արդյունքը նշանակում է, որ այն չի անցնի։

Բանաձևով նախագահին հրահանգվում էր «դուրս բերել Միացյալ Նահանգների ուժերը Վենեսուելայից, եթե դա հստակ չի արտոնվել պատերազմի հայտարարմամբ կամ ռազմական ուժի կիրառման համար կոնկրետ օրենսդրական թույլտվությամբ»։

Հունվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վճռորոշ ձայն տվեց՝ օգնելով Սենատի հանրապետականներին արգելափակել այն բանաձևը, որով արգելվում էր զինված ուժերի օգտագործումը Վենեսուելայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար՝ առանց Կոնգրեսի հաստատման։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ