Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար հասանելիություն կունենա Գրենլանդիային

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության է հասել, ըստ որի ԱՄՆ-ն լիակատար և մշտական հասանելիություն կստանա Գրենլանդիային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց հետո Վաշինգտոն վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ են անցկացվում։ Թրամփի խոսքով՝ նոր համաձայնագիրը «շատ ավելի առատաձեռն կլինի Միացյալ նահանգների համար»։

«Մենք հնարավորություն կունենանք անելու այն, ինչ ցանկանում ենք անել», - ասել է նա։

Ավելի վաղ Թրամփը Fox Business Network-ին հայտնել էր, որ համաձայնությունը ԱՄՆ-ին կտրամադրի «լիակատար հասանելիություն»։

«Դա չունի վերջ, չունի ժամանակային սահմանափակում», – նշել էր նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ Դավոսում Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ եվրոպացիները կարող են չանհանգստանալ Գրենլանդիայի համար և պետք է կենտրոնանան իրենց ռազմական ծախսերի վրա։

Եվրոպա

Ռյուտեն եվրոպացիներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը և չանհանգստանալ Գրենլանդիայի համար

Թրամփի և Ռյուտեի միջև ձեռք բերված համաձայնության մանրամասները հայտնի չեն, սակայն Դանիայի վարչապետը ևս մեկ անգամ հայտարարել է, որ թագավորության կազմի մեջ մտնող կղզու հանդեպ իր ինքնիշխանությունը քննարկման առարկա չէ։

Ռյուտեին մոտ կանգնած աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ կողմերը Դավոսում պայմանավորվել են, որ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան բանակցություններ կվարեն, որպեսզի թարմացնեն 1951 թվականին կնքված համաձայնագիրը, որով ԱՄՆ-ն իրավունք է ստացել ռազմական ներկայություն ունենալ արկտիկական կղզում։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ