Միացյալ Նահանգներ

Թրամփը խոստացել է, որ Խաղաղության խորհուրդը ժամանակի վատնում չի լինի

2 րոպեի ընթերցում

Թրամփը խոստացել է, որ Խաղաղության խորհուրդը ժամանակի վատնում չի լինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ավարտելով Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, հայտարարել է, որ նոր կառույցն անօգուտ չի լինի՝ ընդգծելով դրա աշխատանքի գործնական բնույթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

«Սա ժամանակի վատնում չի լինի։ Մենք չափազանց շատ ժամանակ ենք վատնել այն բաների վրա, որոնք երբեք տեղի չեն ունեցել։ Սա տեղի կունենա և արդեն տեղի է ունենում», - հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ շատ երկրներ արդեն միացել են նախաձեռնությանը, և Խաղաղության խորհրդին մասնակցելու հետաքրքրությունը շարունակում է աճել, քանի որ, նրա խոսքով, կառույցն «իսկապես մեծ նշանակություն կունենա»։

Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ Գազայի հատվածը «հիանալի վայր» է, և որ Խաղաղության խորհուրդը կարևոր դեր կխաղա այդտեղի ժողովրդի կենսամակարդակը փոխելու գործում։

Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 22-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արարողության ժամանակ Թրամփը, որը նախագահելու է Խաղաղության խորհրդում, շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ընդունել են հրավերն ու մասնակցել ստորագրմանը։

ԱՄՆ նախագահը Խաղաղության խորհրդի ստեղծման մասին հայտարարել է հունվարի 16-ին։ Ամերիկացի առաջնորդը հրավիրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին և ավելի քան 50 երկրների ներկայացուցիչների՝ մասնակցելու դրա աշխատանքներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում