Ռյուտեն եվրոպացիներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը և չանհանգստանալ Գրենլանդիայի համար

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրոպայի երկրներին կոչ է արել կենտրոնանալ ռազմական ծախսերի և իրենց բանակների մեծացման վրա, ինչպես նաև չանհանգստանալ Գրենլանդիայի և այլ երկարաժամկետ հետևանքների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով Գրենլանդիայի շուրջ ՆԱՏՕ-ում պառակտման մասին հարցին՝ Ռյուտեն հայտարարել է. «Ես կասեմ եվրոպացի գործընկերներին հետևյալը՝ զբաղվեք Հաագայի համաձայնագրի (խմբ.՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից մինչև 5% ավելացնելու մասին) իրականացմամբ: Ընդլայնեք ռազմական արտադրությունը, հաստատեք պաշտպանական բյուջեները, ավելացրեք համազգեստով մարդկանց թիվը՝ սա է գլխավորը: Գերմանիան առաջատարն է այս հարցում. այն 2029 թվականին տարեկան 90 միլիարդ եվրոյով ավելի շատ կծախսի, քան 2021 թվականին՝ ամենուրեք ստեղծելով ռազմական գործարաններ: Միաժամանակ, ԱՄՆ-ի հետ համեմատությամբ եվրոպական ռազմարդյունաբերական բազան մնում է շատ փոքր, և մենք պետք է խթանենք այն»:

Ռյուտեն եվրոպացի գործընկերներին կոչ է արել կենտրոնանալ Ուկրաինային աջակցության վրա՝ որպես «Ռուսաստանից պաշտպանվելու» միջոցի, և «չանհանգսանալ երկարաժամկետ հետևանքների, այդ թվում՝ Գրենլանդիայի» համար:

Եվրոպա

Թրամփը հրաժարվել է հավելյալ մաքսատուրքեր սահմանելուց ու հայտարարել Գրենլանդիայի հարցով նախնական գործարքի մասին

Հայերեն Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին