Մշակույթ

Ֆրանսահայ երգիչը Երևանում կհնչեցնի ամբողջ աշխարհում սիրված ստեղծագործություններ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ երգիչը Երևանում կհնչեցնի ամբողջ աշխարհում սիրված ստեղծագործություններ

Ֆրանսահայ երգիչ Հակոբը, որը մշտապես պահում է կապը Հայաստանի հետ, հունվարի 30-ին  La Vie en Rose խորագրով համերգով հանդես կգա Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա կկատարի ֆրանսիական երգարվեստի ամենահայտնի և ամենասիրված ստեղծագործությունները, երգեր, որոնք միավորում են սերունդներ, մշակույթներ։

Հակոբը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, որտեղ էլ ի հայտ է եկել նրա երաժշտական տաղանդը։ Նրա ուղին կառուցվել է ֆրանսիական երգի, բեմի և կենդանի երաժշտության շուրջ։

Հակոբը լայն ճանաչում է ստացել Prodiges և The Voice France հեռուստածրագրերի շնորհիվ, սակայն նրա կարիերան շարունակվել է հեռուստատեսությունից դուրս՝ աշխարհի տարբեր բեմերում։ Տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային մյուզիքլների և երաժշտական ներկայացումների՝ հանդես գալով Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում։

Նրա կյանքում շրջադարձային է եղել լեգենդար Շառլ Ազնավուրի հետ հանդիպումը։ Այդ հանդիպումը փոխել է նրա կյանքը և վճռորոշ դեր ունեցել Հակոբի համար՝ նրա առաջ բացելով ֆրանսիական շանսոնի և բեմական արվեստի հորիզոնները:

Համավարակի ընթացքում Հակոբը նոր և անկեղծ կապ է հաստատել հանրության հետ՝ երգելով իր պատշգամբից և իր ձայնով աջակցություն ցուցաբերելով բուժաշխատողներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում