Հայաստանը Ֆրանսիային է հանձնել ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ֆրանսիայի իրավասու մարմնի միջնորդությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ծանրացնող հանգամանքներում կատարված գողությունների և գողությունների փորձերի համար (18 դրվագ) մեղադրվող Դ.Կ.-ն 2026 թվականի սեպտեմբերի 9-ին հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին: