Աշխարհ

Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը

1 րոպեի ընթերցում

Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը

Ձկնորսները սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան փակել են ֆրանսիական Նիսի նավահանգիստը՝ ի նշան բողոքի վառելիքի գների կտրուկ աճի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Nice-Matin թերթը։

Պարբերականի տվյալներով՝ դրա հետևանքով լիովին կաթվածահար է եղել ծովային տրանսպորտի երթևեկությունը։

Դժգոհ ձկնորսները փակել են նաև այլ նավահանգիստներ  Ֆրանսիայի հարավում: Խոսքը վերաբերում է Ֆրոնտինյան, Սետ, Ֆոս-սյուր-Մեր, Պոր-լա-Նուվել և Լը Գրո-դյու-Ռուա քաղաքներին։ Բացի այդ, ցուցարարները դիտարկում են նմանատիպ գործողությունների հնարավորոթյունը Մարսելում և Տուլոնում։

Ֆրանսիայում վառելիքի միջին արժեքը կտրուկ աճել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո։ Ավտոմոբիլների համար դիզելային վառելիքը թանկացել է մեկ լիտրի դիմաց մոտավորապես 1,7 եվրոյից մինչև 2,30 եվրո, մինչդեռ SP95-E10 բենզինինը թանկացել է մեկ լիտրի դիմաց  1,7 եվրոյից մինչև 2,10 եվրո: Ձկնորսական նավերի համար դիզելային վառելիքի արժեքը մինչև հակամարտության սկիզբը կազմել է մեկ լիկտրի դիմաց մոտ 60 ցենտ, մինչդեռ այժմ, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ տարածաշրջանի ձկնորսական միավորման ներկայացուցիչ Քրիստին Պոնշարոյի խոսքով, այն հասել է մեկ լիտրի դիմաց մինչև 1,2 եվրոյի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում