Թեհրանը չի հրաժարվի ուրանի խաղաղ հարստացման իրավունքից և պատրաստ է բանակցությունների. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Թեհրանը երբեք չի հրաժարվի ուրանի խաղաղ հարստացման իր իրավունքից, ՄԱԿ-ի Զինաթափման համաժողովում հայտարարել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Շնորհավորելով Մոնղոլիային Զինաթափման համաժողովում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ Բահրեյնին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար աջակցությունն այս կառույցի բանակցային դերի վերականգնման ջանքերին։

«Զինաթափման համաժողովը, որպես զինաթափման ոլորտում միակ բազմակողմ բանակցային հաստատություն, պետք է պահպանի իր բանակցային բնույթը և թույլ չտա, որ այն դառնա զուտ երկխոսության վրա կենտրոնացած հաստատություն», - նշել է պաշտոնյան։

2025 թվականի զարգացումներին անդրադառնալով՝ Բահրեյնին հիշեցրել է Իսրայելի կողմից հունիսին Իրանի վրա իրականացված հարձակման մասին, որին հունիսի 22-ին միացել է ԱՄՆ-ն՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Բահրեյնին դատապարտել է հարձակումները և այդ գործողությունները որակել որպես ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի խախտում և ուժեղ հարված Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։

Նա նշել է, որ Իրանը կպատասխանի ագրեսիայի ցանկացած գործողության՝ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում։ Բահրեյնին նաև շեշտել է, որ խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը Իրանի անվիճելի և անհերքելի իրավունքն է, որից Թեհրանը երբեք չի հրաժարվի։ Պաշտոնյան նաև ընդգծել է, որ Իրանը միշտ պատրաստ է իրական բանակցությունների՝ առանց նախապայմանների, հիմնված փոխադարձ հարգանքի վրա։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար