Վրաստան

Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով

1 րոպեի ընթերցում

Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով

Փոխադրամիջոցների երթևեկությունը, բացառությամբ մեծ բեռնատար մեքենաների, վերսկսվել է Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի մի հատվածում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հունվարի 21-ին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու հնարավորության կապակցությամբ…. Մոսկվայի ժամանակով հունվարի 21-ի ժամը 9:40-ից թույլատրվել է մարդատար ավտոտրանսպորտային միջոցների, բացառությամբ մեծ բեռնատար ավտոմեքենաների, երթևեկությունը «քաղաք Վլադիկավկազ-Լարս բնակավայր» ընկած հատվածում՝ երկու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը դադարեցվել էր Մոսկվայի ժամանակով հունվարի 20-ի 19:20-ից՝ Վրաստանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում