Թրամփը հրահանգել է «Երկրի երեսից ջնջել» Իրանը, եթե այնտեղից իրեն սպանելու փորձ անեն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է պատժել, եթե այնտեղից փորձեն սպանել իրեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NewsNation-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ այս դեպքում ինքը «շատ հստակ հրահանգներ է տվել... ջնջել նրանց Երկրի երեսից»։

«Նրանք չպետք է նման բան անեն, բայց ես գրություն եմ թողել, որ եթե երբևիցե ինչ-որ բան պատահի, նրանց ամբողջ երկիրը կպայթեցվի.... Ես շատ հստակ հրահանգներ ունեմ՝ եթե ինչ-որ բան պատահի, նրանց կջնջեն Երկրի երեսից», - ասել է ամերիկացի առաջնորդը։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել էր, որ Թեհրանում մեծ նշանակություն չեն տալիս Թրամփի սպառնալիքներին, իսկ Իրանի ղեկավարության դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն անպատասխան չի մնա։

Press TV-ի փոխանցմամբ՝ Շեքարչին նախազգուշացրել է «ջախջախիչ պատասխան միջոցների» մասին՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի ղեկավարության նկատմամբ ցանկացած ռազմական գործողության դեպքում։

Հունվարի 18-ին Թրամփը POLITICO-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը»։

Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր Իրանի դեմ կոշտ միջոցների մասին՝ երկրում լայնածավալ անկարգությունների ճնշմանն ի պատասխան։ Սակայն անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իր տեղեկատվությամբ՝ Իրանի իշխանություններն այլևս պլաններ չունեն մահապատիժ իրականացնել բողոքի ցույցերին մասնակցած մարդկանց նկատմամբ։

Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ էին սկսվել իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ նվազման և բարձր գնաճի դեմ։ Հունվարի 8-ից, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարության, ցուցարարների շարքում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական ցույցերի ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ իրավապահներ։

Հայերեն Русский 中文

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ