ՀՀ ՇՄ նախարարը Բուլղարիայի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն առցանց քննարկում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարար Մանոլ Գենովի հետ։

«Գործընկերոջս հետ քննարկեցինք շրջակա միջավայրի պահպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղղությունները։

Ներկայացրեցի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային առաջնահերթությունները՝ անդրադառնալով առաջիկա միջոցառումների հիմնական շեշտադրումներին ու սպասվող աշխատանքային փուլերին։ Ընդգծեցինք, որ համաժողովը կարևոր հարթակ է՝ կենսաբազմազանության պահպանության ու կայուն զարգացման նպատակների շուրջ համատեղ քայլերն ու մոտեցումները համադրելու համար։

Առանձնակի ուշադրություն դարձրինք ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հիմնահարցերին՝ ջրի խնայող և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, ջրային էկոհամակարգերի պահպանությանը, ինչպես նաև ջրային ռիսկերին դիմակայելու և կանխարգելման միջոցառումներին։ Այս համատեքստում կարևորեցինք փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների խթանումը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով քննարկումից մանրամասներ է հայտնել Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով նաև, որ պայմանավորվել են շարունակել մասնագիտական շփումները և առաջիկայում դիտարկել կոնկրետ համագործակցային հնարավորություններ։

Հայերեն

Վարչապետի առաջարկը կկորցնի ուժն արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիների շրջանում աճել է ներքին զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը․ 5-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսը

Գավառի կրթամշակութային հաստատությունների սաները մրցանակներով են վերադարձել հանրապետական ու միջազգային մրցույթներից

Սևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի եղբորորդին

Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել

Արդարադատության նախարարությունն արձագանքել է նոր Սահմանադրության կարգավորումների վերաբերյալ Դատավորների միության հայտարարությանը

Հայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակին

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է նավթի մաքսանենգ բեռ փոխադրող երկու նավի կալանման մասին

Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 հազար կարմրախայտի մանրաձուկ՝ բնական պաշարների վերականգնման նպատակով

Ուկրաինական հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերումը