Մոլդովան ԱՊՀ-ից դուրս գալու ընթացակարգ է մեկնարկել

2 րոպեի ընթերցում

Մոլդովան Անկախ Պետությունների Համագործակցության կազմից դուրս գալու ընթացակարգ է մեկնարկել, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշվում է, որ Ազգային ռադիոյին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ Քիշնևը սկսել է ԱՊՀ-ին իր անդամակցությունն ապահովող հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը։

«Մոլդովայի՝ ԱՊՀ-ին անդամակցության հիմքում ընկած համաձայնագրերի չեղարկումը գտնվում է քննարկման փուլում, և (փաստաթղթերը) շուտով կներկայացվեն խորհրդարանի հաստատմանը։ Խոսքը 1993 թ. հունվարի 22-ին Մինսկում ստորագրված ԱՊՀ-ի կանոնադրության, 1991 թ. դեկտեմբերի 8-ին ԱՊՀ-ի ստեղծման համաձայնագրի և դրա 1991 թ. դեկտեմբերի 22-ի հավելվածի մասին է։ Այս համաձայնագրերի չեղարկումը, որոնք մեր ներկայության հիմքն են ԱՊՀ-ում, մեզ իրավունք կտա հայտարարել, որ իրավական տեսանկյունից Մոլդովայի Հանրապետությունը պաշտոնապես այլևս չի լինի ԱՊՀ-ի մաս։ Այս գործընթացն արդեն սկսվել է. մենք այս որոշումը վերջերս ենք ընդունել, և հաստատման գործընթացը սկսվել է», - հայտարարել է Պոպշոյը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի հետ մյուս համաձայնագրերը, որոնք օգուտ են բերում Մոլդովայի քաղաքացիներին, կշարունակեն գործել։

«Փետրվարի կեսերին մենք, հավանաբար, կավարտենք գործընթացները կառավարությունում, որից հետո այս որոշումը կընդունվի խորհրդարանի պատգամավորների կողմից…. Առանձին համաձայնագրեր, քանի դեռ դրանք չեն հակասում մեր դիրքորոշմանը եվրոպական երկրներում և որոշակի օգուտներ են բերում, հիմքեր չունեն չեղարկման համար։ Սակայն իրավաբանորեն Մոլդովայի Հանրապետությունն ամենակարճ ժամկետներում պաշտոնապես այլևս չի լինի ԱՊՀ-ի կազմում», - ընդգծել է պաշտոնյան։

Նա հիշեցրել է, որ Մոլդովան ԱՊՀ-ի հետ ստորագրել է, ընդհանուր առմամբ, 283 համաձայնագիր, որոնցից 71-ն արդեն չեղյալ են հայտարարվել, իսկ մոտավորապես 60-ը գտնվում են չեղարկման գործընթացում։

Հայերեն Русский

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի