Հայաստան

WhatsApp-ում բացվել է ՇՄ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ

1 րոպեի ընթերցում

WhatsApp-ում բացվել է ՇՄ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ

WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ահազանգում են ՇՄ նախարարությունից՝ զգուշացնելով, որ տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

«Խնդրում ենք լինել առավել զգոն, չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով, անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կից լուսանկարով ներկայացվում է նախարարի անունով բացված կեղծ օգտահաշիվը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում