Հայաստան

Հունվարի 27-ը կսահմանվի Հիշատակի և ոչ աշխատանքային օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

1 րոպեի ընթերցում

Հունվարի 27-ը կսահմանվի  Հիշատակի և ոչ աշխատանքային օր. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր» և ոչ աշխատանքային օր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 69 կողմ, 15 դեմ ձայներ:  

Նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրերի ընդունումն է։

Ռուբեն Ռուբինյանն օրենքի ընդունումից հետո տեղեկացրել է. «Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային։ Շնորհակալ ենք նախագահին ըմբռնման համար։ Փառք նահատակներին, խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու բոլորիս»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում