Միացյալ Նահանգներ

Սիրիայի նախագահը Թրամփի հետ քննարկել է երկրում տիրող իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահը Թրամփի հետ քննարկել է երկրում տիրող իրավիճակը

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և անկախության պահպանման կարևորությունը, ինչպես նաև կայունության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին աջակցելը։

Կողմերն ընդգծել են սիրիական պետությունում քրդերի իրավունքների և պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությունը։

Նախագահները համաձայնել են շարունակել համագործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում և դրա սպառնալիքների վերացման գործում։

Նրանք իրենց ընդհանուր ձգտումն են արտահայտել՝ տեսնելու ուժեղ և միասնական Սիրիա, որը կարող է դիմակայել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։

Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր՝ շեշտելով Սիրիային դեպի ավելի լավ ապագա շարժվելու նոր հնարավորություն տալու կարևորությունը։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան մի շարք հեռախոսազրույցներ էր ունեցել տարածաշրջանային և միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի, Կատարի, Ֆրանսիայի, Իրաքյան Քրդստանի ղեկավարների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ՝ քննարկելով Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում