Աշխարհ

Ֆրանսիան մտադիր է մերժել Գազայի հարցով Խաղաղության խորհրդին միանալու հրավերը. Reuters

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան մտադիր է մերժել Գազայի հարցով Խաղաղության խորհրդին միանալու հրավերը. Reuters

Ֆրանսիան պատրաստվում է մերժել Գազայի հարցով Խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ գտնվող աղբյուրին։

«Այս փուլում Ֆրանսիան մտադիր է մերժել Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու հրավերը»,- հայտնում է լրատվամիջոցը։

Գործակալությունը վկայակոչելով աղբյուրին՝ նշում է, որ այս նախաձեռնությունը լուրջ հարցեր է առաջացնում ՄԱԿ-ի դերի վերաբերյալ, որը «չի կարող կասկածի տակ դրվել»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ձևավորելու մասին՝ մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներին հրավիրելով միանալ դրան։

2025 թվականի նոյեմբերի կեսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել էր ԱՄՆ առաջարկած բանաձևը ի աջակցություն Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանը միտված Թրամփի համապարփակ ծրագրի։ Խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ էին քվեարկել այդ առաջարկին, իսկ Ռուսաստանը և Չինաստանը մնացել էին ձեռնպահ։

Միացյալ Նահանգները Գազայի վերաբերյալ ծրագրում առաջարկում է ժամանակավոր միջազգային կառավարում սահմանել այդ տարածքի նկատմամբ և ձևավորել Թրամփի նախագահությամբ Խաղաղության խորհուրդ։ Նախատեսում է նաև Իսրայելի և Եգիպտոսի հետ համակարգմամբ ստեղծվելիք միջազգային կայունացման ուժերին օժտել ռազմական մանդատով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում