Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ չստանալուց հետո այլևս պարտավորություն չի զգում «մտածել միայն խաղաղության մասին»

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հետ կապված իր նկրտումները կապել է Խաղաղության Նոբելյան մրցանակ չստանալու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ Թրամփը հաղորդագրություն է ուղարկել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ նշելով, որ Նոբելյան մրցանակ չստանալուց հետո այլևս պարտավոր չէ մտածել խաղաղության մասին: 

«Հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշեց ինձ չշնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ ութից ավելի պատերազմ դադարեցնելու համար, ես այլևս ինձ պարտավորված չեմ զգում մտածել միայն խաղաղության մասին, չնայած դա գերիշխող կլինի, բայց այժմ ես կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ և հարմար Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», - նշված է տեքստային հաղորդագրության մեջ: 

Թրամփի խոսքով՝ Դանիան չի կարող Գրենլանդիան պաշտպանել Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ կղզուն տիրացել է, քանի որ դրա ափերին «երեք հարյուր տարի առաջ նավ է մոտեցրել»:

«Ես ՆԱՏՕ-ի համար արել եմ ավելին, քանի որևէ այլ մեկը դրա հիմնադրումից ի վեր, և հիմա ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ բան անի Միացյալ Նահանգների համար: Աշխարհն ապահով չի լինի, մինչև մենք չունենանք Գրենլանդիայի նկատմամբ լիարժեք և ամբողջական վերահսկողություն», - հավելել է Թրամփը:

Նորվեգիայի վարչապետը հաստատել է, որ նման հաղորդագրություն է ստացել Թրամփից՝ ի պատասխան իր կողմից ուղարկված հաղորդագրության. Ստյորեն Թրամփին բողոք էր հայտնել Գրենլանդիա զորքեր ուղարկելու համար Նորվեգիայի և եվրոպական այլ երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման դեմ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր 10% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն երկրների նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա և դեմ են կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողությանը:

Նորվեգիան բազմիցս հայտարարել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհում է ոչ թե երկրի կառավարությունը, այլ անկախ հանձնաժողովը, որի անդամներն ընտրվում են Նորվեգիայի խորհրդարանի կողմից:

2025 Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, որն իր Նոբելյան մրցանակի մեդալն անցյալ շաբաթ Սպիտակ տանը նվիրեց Դոնալդ Թրամփին:

Միացյալ Նահանգներ

Թրամփը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդից ընդունել է նրա Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ