Մարզեր

Կայացել է Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի 2026 թվականի առաջին նիստը

1 րոպեի ընթերցում

Կայացել է Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի 2026 թվականի առաջին նիստը

Կայացել է Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի 2026 թվականի առաջին նիստը, որը վարել է մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, օրակարգում ընդգրկվել են ձմեռային զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր։

ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարը ներկայացրել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում և քոլեջներում սովորող, ինչպես նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառությունը շարունակող պատանիների տարկետումների հետ կապված հարցերը։

Զեկուցվել է, որ զորակոչում ներգրավված բոլոր կառույցների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ ձմեռային զորակոչն ընթանում է բնականոն ընթացքով՝ առանց խոչընդոտների։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև վարժական հավաքներին վերաբերող հարցեր, որոնց կարգավորման ուղղությամբ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում