Վրաստան

Վրաստանի վարչապետը չի մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը չի մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցելու հունվարի 19-23-ը Դավոսում անցկացվելիք տնտեսական ֆորումին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը ֆորումի կազմակերպիչներից հրավեր չի ստացել։

Ըստ լրատվամիջոցի՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Վրաստանը հրավեր չի ստացել մասնակցելու տարվա գլխավոր տնտեսական միջոցառմանը՝ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։  

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում