Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Եմենում հակամարտության կարգավորմամբ զբաղվելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Եմենում հակամարտության կարգավորմամբ զբաղվելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է զբաղվել Եմենում հակամարտության կարգավորմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը այդ մասին ասել է բրիտանական The Daily Mail-ի լրագրողների հետ զրույցում։

Թրամփը հերթական անգամ պնդել է, որ իր նախագահության ընթացքում արդեն դադարեցրել է ութ պատերազմ՝ հավելելով, որ Եմենում հակամարտությունը կարող է դառնալ հաջորդը։

«Կարծում եմ՝ սա ևս մեկ պատերազմ է, որով մենք պետք է զբաղվենք, և այն կստանա իններորդ համարը»,-ասել է ԱՄՆ նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում