Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»-ից՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ամենամոտ ժամանակներս Կրեմլը կտեղեկացնի ՌԴ-ի և Իրանի նախագահների հեռախոսազրույցի արդյունքների մասին։

Պեսկովի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը «ծայրահեղ լարված» է, և ՌԴ նախագահը «շարունակում է ջանքեր գործադրել դրա ապաէսկալացմանը նպաստելու համար»։

Կրեմլի ներկայացուցչից նաև հետաքրքրվել են, թե ինչպիսի օգնություն է Մոսկվան պատրաստ ցուցաբերել Իրանին ինչպես այդ երկրի շուրջ, այնպես էլ նրա ներսում իրադրության սրման դեպքում։

«Ռուսաստանն այժմ էլ օգնություն է ցուցաբերում ոչ միայն Իրանին, այլև ամբողջ տարածաշրջանին՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության գործում, այդ թվում՝ նախագահի ջանքերի շնորհիվ, որոնք ուղղված են լարվածության ապաէսկալացմանը նպաստելուն», - պատասխանել է Պեսկովը։

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հայտնել են ավելի քան 2500 զոհի մասին, սակայն Իրանի ԱԳ նախարարը FoxNews-ի հետ հարցազրույցում նշել է, որ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Հայերեն Русский

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում