Լեհաստանը պատրաստվում է ականապատել իր արևելյան սահմանը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը պատրաստվում է ականապատել իր արևելյան սահմանը, հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին իրականացնում է «Արևելյան վահան» ծրագիրը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գրասենյակի հայտարարության համաձայն` կառավարությունը մտադիր է համալիր պաշտպանական ենթակառուցվածք ստեղծել ՆԱՏՕ-ի արևելյան թևում՝ «Բելառուսի և Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքներին հակազդելու համար»։

«Լեհաստանը կպատրաստի սահմանի ականապատման վայրեր, սակայն բուն ականապատումը կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ որևէ ճգնաժամ առաջանա, ուստի խոսելով շիտակ՝ «Արևելյան վահան» ծրագիրը մի կողմից ինժեներական արգելափակոցների կառուցում է, մյուս կողմից՝ ականապատման վայրերի պատրաստում, բայց բուն ականապատումը տեղի կունենա միայն պատերազմի իրական սպառնալիքի դեպքում», - Տոմչիկն ասել է RadioZet ռադիոկայանի եթերում։

2025 թ. հունիսին Լեհաստանը հայտարարել է Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։ Միջազգային համաձայնագիրն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը, արտադրությունն ու փոխանցումը և պահանջում է դրանց ոչնչացում։ Այն ստորագրվել է 1997 թ. դեկտեմբերի 3-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում և ուժի մեջ է մտել 1999 թ. մարտի 1-ին։ Կոնվենցիային միացել է 163 երկիր։

2025 թ. դեկտեմբերին երկրի իշխանությունները հայտարարեցին սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ ականների արտադրության վերսկսման մասին։ Ականները կդառնան «Արևելյան վահան» պաշտպանական ծրագրի մաս, որն իրականացվում է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին