Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները. ՀՀ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում է։ Նա այցելել է «IN Groupe» ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակ, որտեղ այս օրերին իրականացվում է նոր կենսաչափական փաստաթղթերի որոշ տեսակների առաջին օրինակների տպագրության հաստատումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Նելլի Դավթյանը հանդիպումներ է ունեցել ընկերության փաստաթղթերի արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների, տպագրության մասնագետների հետ։

Արդեն հաստատված են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ մասնավորապես՝ կացության կարգավիճակի, բնակության օրինականությունը հավաստող և օտարերկրյա դիվանագետի քարտերը։

Հաստատման են ներկայացվել փախստականի, քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտերը։

Փախստականի, քաղաքացիություն չունեցող անձի և ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձի նույնականացման քարտերը անձը հաստատող նոր տեսակի փաստաթղթեր են. դրանք տարիներ շարունակ նախատեսված են եղել ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, սակայն գործնականում չեն կիրառվել։

Քննարկվել են նաև ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրին, դրա հաստատման փուլերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել համակարգի ներդրման փոխկապակցված գործընթացներին՝ անձնագրի շապիկի, տվյալների էջի, վիզա էջերի հաստատման ժամանակացույցին, ինչպես նաև ինքնասպասարկման «բոլորը մեկում» գործընթացի բաղադրիչներին։

Փաստաթղթերը, ինչպես ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը, արտադրվելու են բարձր ստանդարտներով՝ կենսաչափական տվյալներով, անվտանգային բաղադրիչներով:

Քարտերի հաստատման գործընթացը բաղկացած է մի քանի բաղադրիչից․ դիմային հատվածի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, դարձերեսի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, տվյալների դաշտերի տեղակայում, լամինացում, ուլտրամանուշակագույն լույսի համար նախատեսված անվտանգային և գեղարվեստական ձևավորում։ Թույլատրելի շեղումների շրջանակն անզեն աչքով հնարավոր չէ նույնացնել, այս գործընթացը ենթադրում է որակի ստուգում, այդ թվում անվտանգային ստուգում՝ հատուկ լաբորատոր չափումներով, ապահովագրում է այն իրավիճակից, երբ տպիչ մեքենայի մաշվածությունը կամ օգտագործվող նյութերը տարբեր տարիներին որևէ կերպ ազդեն այսօր հաստատվող որակի վրա, այն միաժամանակ ապահովագրում է հաստատվող փաստաթղթերի որակը պայմանագրի ողջ ընթացքի՝ տասը տարիների համար։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում