Թրամփը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդից ընդունել է նրա Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, որը նրան է նվիրել Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է իր Truth Social հարթակում։

«Մեծ պատիվ էր այսօր հանդիպել Վենեսուելայից Մարիա Կորինա Մաչադոյին։ Նա հրաշալի կին է, որը շատ բանի միջով է անցել։ Մարիան ինձ նվիրեց իր Խաղաղության նոբելյան մրցանակն իմ կատարած աշխատանքի համար։ Սա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ է։ Շնորհակալություն, Մարիա», - գրել է ԱՄՆ նախագահը։

Reuters-ը նշում է, որ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ Թրամփը մտադիր է պահել մեդալը։

Մաչադոն իր հերթին հանդիպումը գնահատել է «գերազանց»՝ նշելով, որ այդ նվերով նա տուրք է մատուցում Վենեսուելայի ժողովրդի ազատությանը Թրամփի հանձնառությանը։

Չնայած Մաչադոն Թրամփին է նվիրել ոսկե մեդալը, որը տրվում է Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, այնուամենայնիվ, մրցանակը շարունակում է մնալ Մաչադոյինը։ Նոբելյան ինստիտուտը հայտնել է, որ մրցանակը չի կարելի փոխանցել, կիսել որևէ մեկի հետ և չի կարելի դրանից հրաժարվել։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը հատուկ գործողության ժամանակ ձերբակալելուց և ԱՄՆ տեղափոխելուց հետո Թրամփը հրաժարվել էր Մաչադոյին նշանակել Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ փոխարենը այդ պաշտոնում նշանակելով երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին։

Մաչադոյին Խաղաղության Նոբելյան մրցանակ էր շնորհվել հոկտեմբերին։ Նոբելյան հանձնաժողովը նշել էր, որ որպես Վենեսուելայի ժողովրդավարական շարժման առաջնորդ՝ Մարիա Կորինա Մաչադոն վերջին ժամանակներում Լատինական Ամերիկայում «քաղաքացիական քաջության ամենաարտասովոր օրինակներից մեկն է»։

Աշխարհ

Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ