Նպատակ ունենք Հայաստանում այլևս չունենալ ջրծաղիկի բռնկումներ․ Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց 2026–2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և կանխարգելիչ պատվաստումների վկայականի ստացման կարգը հաստատելու մասին նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության որոշմամբ հաստատվում է հանրային առողջապահության կարևորագույն երաշխիքներից մեկը՝ պատվաստումների ազգային օրացույցը, ինչպես նաև պատվաստումների վերաբերյալ միջազգային վկայականների տրամադրման ձևաչափը։ Միաժամանակ սահմանվում են այն թիրախները, որոնք ուղղված են զրոյից մեկ տարեկան երեխաների պատվաստումների բարձր ցուցանիշների պահպանմանը և վտանգավոր վարակիչ հիվանդությունների զրոյական դեպքերի ապահովմանը։

«Վերջին տարիներին ազգային օրացույցում ներդրվել են նոր և ժամանակակից պատվաստանյութեր, այդ թվում՝ վերջին սերնդի համակցված վեցավալենտ պատվաստանյութերը, որոնք նվազեցնում են բազմակի պատվաստումների անհրաժեշտությունը»,-ասաց նախարարը։

Նա առանձնակի նշել է նաև ջրծաղիկի պատվաստանյութը, որն արդեն ներառված է ազգային օրացույցում։

«Պետք է նշեմ, որ ջրծաղիկի պատվաստումների առումով մեր նպատակն է ապահովել, որպեսզի երեխաները զորակոչի տարիքում արդեն ունենան կայուն իմունիտետ, և ջրծաղիկը՝ որպես հիվանդացություն առաջացնող ու աշխատանքային գործընթացներին լուրջ խոչընդոտ հանդիսացող հիվանդություն, Հայաստանում այլևս չունենա ո՛չ բռնկումներ, ո՛չ էլ առանձին դեպքեր»,- ասաց նախարարը

Նախարարի խոսքով՝ պատվաստումների և հանրության իրազեկման ուղղությամբ տարվող աշխատանքներն արդեն տալիս են արդյունքներ։ «Մասնավորապես, 2025 թվականին զրոյից մեկ տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշը կազմել է 95.1 տոկոս, ինչը 2011 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանը նաև ապահովում է այլ երկրներ ճանապարհորդելու համար անհրաժեշտ պատվաստանյութերի պաշարների առկայությունը և տրամադրում է միջազգային ձևաչափի համապատասխան սերտիֆիկատներ։

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով