ՆԱՍԱ-ն պատմության մեջ առաջին անգամ բժշկական տարհանման միջոցով հետ է բերում չորս աստրոնավտներին Երկիր

3 րոպեի ընթերցում

Բժշկական աջակցության կարիք ունեցող աստրոնավտը հունվարի 14-ին անձնակազմի մյուս երեք անդամների հետ լքել է Միջազգային տիեզերակայանը՝ ուղևորվելով դեպի Երկիր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, դա ՆԱՍԱ-ի կողմից երբևէ իրականացված առաջին բժշկական տարհանումն է Միջազգային տիեզերակայանից։

Ակնկալվում է, որ չորս աստրոնավտները, որոնցից երկուսը ներկայացնում են ԱՄՆ-ն, երկուսը՝ Ռուսաստանն ու Ճապոնիան, Խաղաղ օվկիանոսում վայրէջք կկատարեն հունվարի 15-ի առավոտյան։ Անդամներից մեկի վատացած առողջական վիճակի պատճառով նրանք ստիպված են եղել նախատեսվածից մեկ ամիս շուտ վերադառնալ։ ՆԱՍԱ-ն, անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով, չի հայտնում, թե որ աստրոնավտի մոտ  ու ինչ առողջական խնդիր է գրանցվել։

Միջազգային տիեզերակայանի հեռացող հրամանատար Մայք Ֆինկեն նախօրեին հայտնել էր, որ հիվանդ աստրոնավտի վիճակը «կայուն է, անվտանգ ու նրա մասին լավ հոգ են տանում»։ Նա նշել էր, որ իրենց վերադարձը Երկիր անհրաժեշտ է տեղում բժշկական զննություն իրականացնելու և ճիշտ ախտորոշում տալու տեսանկյունից։

Աստրոնավտներն իրենց առաքելությունը տիեզերակայանում սկսել էին օգոստոսին և ակնկալվում էր, որ այն շարունակվելու է մինչև 2026 թվականի փետրվարի վերջ։ Սակայն հունվարի 7-ին ՆԱՍԱ-ն նախ չեղարկեց ամերիկացի աստրոնավտներ Ֆինկեի ու Զենա Քարդմանի՝ նախապես պլանավորված բաց տիեզերք դուրս գալը, ապա հայտարարեց, որ ժամկետից շուտ առաքելության անդամները պետք է վերադառնան Երկիր՝ անձնակազմի անդամներից մեկի առողջական խնդրի պատճառով։ Այլ մանրամասներ չհաղորդելով՝ ՆԱՍԱ-ից հայտնեցին միայն, որ գործ ունեն արտակարգ իրադրության հետ։

Աստրոնավտների վերադարձից հետո Միջազգային տիեզերակայանում կմնան մեկ ամերիկացի աստրոնավտ և երկու ռուս տիեզերագնաց։

ՆԱՍԱ-ն և SpaceX-ը, որի տիեզերանավերով են աստրոնավտները թռնում տիեզերակայան, ծրագրում են փետրվարի կեսերին չորս հոգուց բաղկացած նոր առաքելություն ուղարկել։

ՆԱՍԱ-ի պաշտոնյաները հայտարարել էին, որ ավելի ռիսկային է տիեզերագնացին տիեզերքում թողնել առանց պատշաճ բժշկական օգնության ևս մեկ ամսով, քան ժամանակավորապես կրճատել տիեզերակայանի անձնակազմի չափը ավելի քան կիսով չափ:

Հայերեն English Русский

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան