Իրանի ԱԳ նախարարը բացառել է ցույցերի մասնակիցներին կախաղան հանելու տարբերակը

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենք երկրում օրեր շարունակ բողոքի ակցիաներին մասնակցող «մարդկանց կախաղան հանելու որևէ ծրագիր չունեն»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Fox News-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով երկրում չդադարող բողոքի ակցիաներին։

«Առհասարակ, կախաղան հանելու որևէ ծրագիր չկա։ Կախաղան բարձրացնելը քննարկումից դուրս է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա հերքել է ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե երկրում ցույցերի ժամանակ սպանվել է 2500-ից մինչև 12000 ցուցարար՝ հայտնելով, որ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Արաղչին կրկնել է իրանական կողմի տեսակետը, որ ցույցերն իրականացվել են «դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից», որոնք հարձակվել ու կրակել են ոստիկանների և իրավապահների վրա։ «Նրանք ողջ-ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում երեք օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ»,- ասել է նա։

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ այդ «ահաբեկիչների» նպատակը մեկն է եղել՝ ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։

«Նրանք ուզում էին ավելացնել մահերի թիվը։ Ինչո՞ւ։ Որովհետև նախագահ Թրամփը հայտարարել էր, որ եթե սպանություններ լինեն, նա կմիջամտի։ Եվ նրանք ուզում էին նրան ներքաշել այս հակամարտության մեջ», - նշել է Իրանի արտգործնախարարը՝ կատարվածը որակելով որպես իսրայելական ծրագիր։

Նա հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին երկրում։ «Եկեք հուսանք, որ իմաստնությունը կհաղթի։ Եվ մենք չենք գնա լարվածության բարձր մակարդակի, որը կարող է աղետալի լինել բոլորի համար»,- ասել է Արաղչին։

Հայերեն English Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը