Հայաստան

Արդարադատության նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին և շնորհավորել նրան դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական փոխօգնության ոլորտին առնչվող հարցերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համագործակցության տարբեր ձևաչափերին՝ մասնավորապես իրավապայմանագրային դաշտի արդիականացմանը և նոր մշակվող նախագծերի առաջընթացին։

Նախարարն ու դեսպանը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական և առևտրային գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագրի նախագիծը։

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է պատրաստել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության ձևաչափի վերաբերյալ։

 

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում