Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման կրակային փուլին
1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային փուլին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ հետևել ենք քննական գործընթացին»,- գրել է Պապիկյանը։