ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի շուրջ համաձայնության տարբերակ է փնտրում. POLITICO

2 րոպեի ընթերցում

ԵՄ երկրների ղեկավարներն աշխատում են Գրենլանդիայի ապագայի շուրջ համաձայնագիր մշակելու վրա, որը թույլ կտա խուսափել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առճակատումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է POLITICO-ն՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ դաշինքի ղեկավարները հակված են հաշտության, այլ ոչ թե Թրամփի հետ առճակատման։ Նաև նշվում է, որ Գրենլանդիայի շուրջ իրադրության խաղաղ կարգավորման համար ԵՄ-ն կարող է ԱՄՆ-ին առաջարկել ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համար, ինչպես նաև ԱՄՆ-ին զիջումներ անել օգտակար հանածոների արդյունահանման բնագավառում։

Հրատարակության աղբյուրներից մեկը հայտնել է, որ կողմերը կարող են գալ համաձայնության, որը «թույլ կտա այնպես անել, որ Թրամփը կարողանա ԱՄՆ-ում դա ներկայացնել որպես իր հաղթանակ»՝ հայտարարելով, օրինակ, որ եվրոպական երկրներն ավելի շատ ներդրումներ կկատարեն Արկտիկայի անվտանգության բնագավառում։

POLITICO-ի մյուս աղբյուրներն իրենց հերթին նշել են, որ Դանիան կարող է ԱՄՆ-ին մի քանի տարով ներդրումային նախագծեր առաջարկել Գրենլանդիայի օգտակար հանածոների ոլորտում։ Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հրաժարվել էր նման առաջարկից։

Հունվարի սկզբին Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն այս կամ այն ​​կերպ վերահսկողություն կհաստատի Գրենլանդիայի նկատմամբ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի վարչապետը կարող է «մեծ խնդիր» ունենալ

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ