Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի վարչապետը կարող է «մեծ խնդիր» ունենալ

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի վարչապետը կարող է «մեծ խնդիր» ունենալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի բնակիչների՝ Միացյալ Նահանգներին միանալ չցանկանալը համարում է «իրենց խնդիրը»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենին։ 

«Դա նրանց խնդիրն է։ Ես համաձայն չեմ նրանց հետ։ Ես չգիտեմ, թե ով է նա (խմբ.` Գրենլանդիայի վարչապետը), ես ոչինչ չգիտեմ նրա մասին, բայց դա մեծ խնդիր է լինելու նրա համար», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է SkyNews Australia-ն։ 

Գրենլանդիան ձեռք բերելու Թրամփի նկրտումների շուրջ առճակատումը նոր գագաթնակետին է հասել հունվարի 13-ին Կոպենհագենում կայացած համատեղ մամուլի ասուլիսից հետո, որտեղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Նիլսենը ներկայացրեցին միասնական ճակատ։ «Եթե մենք ստիպված լինենք ընտրել Միացյալ Նահանգների և Դանիայի միջև այստեղ և հիմա, մենք ընտրում ենք Դանիան։ Մենք ընտրում ենք ՆԱՏՕ-ն։ Մենք ընտրում ենք Դանիայի Թագավորությունը։ Մենք ընտրում ենք ԵՄ-ն», - հայտարարել է Նիլսենը։

Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Նույնիսկ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն կարող է անցնել ԱՄՆ-ի վերահսկողության տակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում