ԵՄ-ն Հայաստանում ավելի քան 250 մլն եվրո է ուղղել մասնավոր հատվածի աջակցությանը. Մարագոս

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրամիության ծրագրերը չեն սահմանափակվում միայն սոցիալական կամ ինստիտուցիոնալ ոլորտներով․ ԵՄ-ն զգալի աջակցություն է ցուցաբերում մասնավոր հատվածին և մարզերի զարգացմանը, մասնավորապես՝ Սյունիքի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ի կատարած աշխատանքը միշտ չէ, որ տեսանելի է, սակայն դրա ծավալները նշանակալի են։  

«Մենք ավելի քան 250 միլիոն եվրո ենք ուղղել ծրագրերին՝ մասնավոր հատվածին աջակցելու համար»,-նշեց նա։

Մարագոսը առանձնացրեց մի ծրագիր, որը ստորագրվել է Հայաստանում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստանձնել է 4 միլիոն եվրոյի փաթեթ՝ չորս ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված գործարարներին աջակցելուն։

Դեսպանը նշեց, որ այդ ֆինանսավորման շրջանակում յուրաքանչյուր ծրագրում առնվազն 35 տոկոսը տրամադրվում է որպես դրամաշնորհ։ «Եթե ծրագիրը, օրինակ, կազմում է 1 միլիոն եվրո, ապա 350 հազարը կլինի դրամաշնորհ»,– ընդգծել է նա՝ սա համարելով ԵՄ աջակցության շատ կոնկրետ օրինակ։

Մարագոսի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ընդլայնել նշված ծրագրերը։ Նա նաև նշեց, որ մասնավոր հատվածին ուղղված այլ ծրագրերի շրջանակում Հայաստանում կապ է հաստատվել շուրջ 17 հազար փոքր և միջին  ձեռնարկությունների հետ, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի քան 27 հազար աշխատատեղ։

Միաժամանակ դեսպանն ընդգծեց, որ այդ նախաձեռնությունները չեն կարող լուծել Հայաստանի բոլոր խնդիրները։ Նրա խոսքով՝ հիմնական պատասխանատվությունը Կառավարության վրա է, իսկ ԵՄ-ն հանդես է գալիս որպես գործընկեր՝ աջակցելով Կառավարության ջանքերին տնտեսական աճի և դիմակայունության դիվերսիֆիկացման ուղղությամբ։

Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն աջակցում է նաև հաղորդուղիների զարգացմանը՝ առանձնակի կարևորելով Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը։

Հայերեն English Español فارسی Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան