Թրամփը սպառնացել է կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Իրանը մահապատժի ենթարկի ցուցարարներին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները սկսեն այս շաբաթ մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBS Evening News-ի հաղորդավար Թոնի Դոկուպիլին՝ Միչիգան ​​նահանգի Դիրբորն քաղաքում հեռարձակված բացառիկ հարցազրույցի ժամանակ։

«Մենք շատ խիստ միջոցներ կձեռնարկենք։ Եթե նրանք նման բան անեն, մենք շատ խիստ միջոցներ կձեռնարկենք», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ տեղյակ է, որ երկու շաբաթից ավելի տևած ցույցերի ընթացքում «բավականին մեծ թվով» մարդիկ են զոհվել։

Հարցազրույցի ընթացքում Թրամփը շեշտել է, որ Իրանի քաղաքացիների համար «մեծ օգնություն է սպասվում»՝ ասելով, որ այն առաջարկվում է «տարբեր ձևերով», այդ թվում՝ տնտեսական:

Այն հարցին, թե որն է իր վերջնական նպատակն Իրանում, նախագահը պատասխանել է. «Վերջնական նպատակը հաղթանակն է: Ես սիրում եմ հաղթել»:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ նկատի ունի հաղթանակ ասելով, Թրամփը նշել է իր առաջին և երկրորդ ժամկետների ռազմական գործողությունների ցանկը՝ վերջերս Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումը, 2019 թվականին Սիրիայում իրականացված հարձակումը, որը հանգեցրեց «Իսլամական պետության» հիմնադիր Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությանը, և 2020 թվականին Իրանի ԻՀՊԿ էլիտար «Ղոդս» ռազմական ուժերի ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը:

«Մենք չենք ցանկանում տեսնել այն, ինչ տեղի է ունենում Իրանում: Գիտեք, եթե նրանք ուզում են բողոքի ցույցեր անցկացնել, դա մի բան է։ Երբ նրանք սկսում են հազարավոր մարդկանց սպանել, և հիմա դուք ինձ պատմում եք կախաղանի մասին, կտեսնենք, թե դա ինչպես կավարտվի նրանց համար: Դա լավ չի ավարտվի», - ասել է Թրամփը։

Հունվարի 13-ին Թրամփը զգուշացրել էր, որ իրանցի պաշտոնյաները «մեծ գին կվճարեն» ցանկացած բռնության համար, և խոստացել է Իրանցի քաղաքացիներին, որ «օգնությունը ճանապարհին է»։ Նա ասել էր, որ կչեղարկի իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև սպանությունները չդադարեն։

Իրան

Իրանում, ըստ ակտիվիստների, զոհերի թիվը գերազանցել է 2500-ը. Թրամփը խոստացել է օգնել

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ