Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությանը, թե «Կառավարության հույժ գաղտնի որոշմամբ բարձրաստիճան պաշտոնյաները խոշոր պարգևավճարներ են ստացել»։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց – Լրատվամիջոցներից մեկը երեկ հրապարակել է «հույժ գաղտնի» վերտառությամբ մի փաստաթուղթ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք և արդյոք իրականությանը համապատասխանում է այդ փաստաթուղթը։

Պատասխան – Տեղեկացնենք, որ Կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունել է Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը, իսկ Կառավարության 2025 դեկտեմբերի 4-ի նիստում՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը։ Նշված փաստաթղթերն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն։

Կառավարության նիստում դրանք եղել են զեկուցվող հարցեր եւ նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել են որոշումների նպատակներն ու սկզբունքները։ Ընդգծենք, որ Կառավարության 2025 թվականի  նոյեմբերի 27 N 1712 - Լ որոշումը հրապարկված է www.e-gov.am կայքում, և հավելյալ ջանք պետք չէր այն «գաղտնազերծելու» համար (https://www.e-gov.am/gov-decrees/item/45624/)։ Հավելենք նաև, որ վերոնշյալ որոշումից բխող Կառավարության՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 4 N 1763-Ն որոշման (https://www.e-gov.am/gov-decrees/item/45675/) գաղտնի կետը վերաբերում է ուժային կառույցներին, որոնց պարագայում համապատասխան գործընթացները մշտապես իրականացվում են նման ընթացակարգով՝ հաշվի առնելով տվյալ մարմինների աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։

Եվս մեկ անգամ շեշտենք, որ ընդունված որոշումները բխում են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է՝ բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը և հանրային ծառայության մրցունակությունը։

Այս մոտեցումը նախատեսված է բարձր կատարողականը խրախուսելու, պետական համակարգում վարձատրությունը կատարված աշխատանքին համահունչ, իսկ պետական ծառայությունը ավելի գրավիչ դարձնելու, հանրային ծառայողների շարունակական կրթությանը աջակցելու նպատակով։ Պիլոտային ծրագրի արդյունքները դառնալու են մեր կողմից շարունակական վերլուծության առարկա, իսկ եզրակացությունները՝ հիմք՝ հետագա բարեփոխումների շրջանակներում հանրային ծառայության մոտիվացիոն մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին