Քաղաքականություն

ՀՀ-ի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի. մանրամասներ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ՀՀ-ի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի. մանրամասներ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ

ԹՐԻՓՓ նախագծում Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ։  

Հայտարարության մեջ նշված է՝ ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) գործառնական մոդելը։

Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել և ներդնել սահմանների համալիր կառավարման ժամանակակից գործելակերպեր, ինչին ԱՄՆ-ն կարող է աջակցել տեխնիկական օժանդակությամբ՝ ներառյալ.

ռիսկերի վրա հիմնված ստուգման և մաքսային ձևակերպման ընթացակարգեր, զննման ժամանակակից տեխնոլոգիաներ, թվային մաքսային և սահմանային համակարգեր, համակարգված միջգերատեսչական գործընթացներ, Հայաստանի ծառայողների մասնագիտական ​​կարողությունների զարգացում։

Փորձնական նախագծեր

Հայաստանը մտադիր է իրականացնել փորձնական նախագծեր օպտիմալացնելու՝ մաքսային նախնական ձևակերպման ընթացակարգեր, թվայնացված փաստաթղթաշրջանառություն և մշակում, «մեկ կանգառ» սահմանային կետի հայեցակարգեր, տեխնոլոգիայի կիրառմամբ ռիսկերի գնահատում, հարևան երկրների հետ համակարգված սահմանային կառավարում։

«Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» գործառնական մոդել

Ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ ԹՐԻՓՓ-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։

«Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմ օպերատորներ)

Նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները.

փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար,   տեղեկատվության և ուղեցույցի տրամադրում օգտվողների համար, առևտրի և տարանցման վճարների հավաքագրում և վճարումների մշակում: ՀՀ հարկերը, մաքսային տուրքերը և այլ պարտադիր վճարները պետք է ուղղակիորեն գանձվեն ՀՀ պետական ​​բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հարկաբյուջետային ընթացակարգերի, դյուրացում և համակարգում, վարչական աջակցություն։

«Բեք օֆիս»  (ՀՀ պետական ​​մարմիններ)

ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները՝ համաձայն ՀՀ ներքին օրենսդրության և միջազգային համաձայնագրերի.

մաքսային վերջնական որոշումներ և ձևակերպումներ, անվտանգության ստուգում և իրականացում, միգրացիոն վերահսկողություն, իրավապահ գործողություններ, թույլտվություններ և հաստատումներ, զննում և ստուգում։

Հստակ իրավազորություն

«Ֆրոնտ օֆիսի» օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում, Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի  սահմանային և մաքսային բոլոր հաստատություններում,ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում