Ռազմական

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրաստիճան սպաների ատեստավորման հերթական փուլը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրաստիճան սպաների ատեստավորման հերթական փուլը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 13-ին տեղի է ունեցել Զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են պաշտպանության նախարար, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 

Ատեստավորման հերթական փուլին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել ֆիզիկական պատրաստության վարժաձևերից։ 1000 և 3000 մետր վազքի վարժաձևին հետևել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում