Իրան

Թրամփը կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ակցիաները

1 րոպեի ընթերցում

Թրամփը կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ակցիաները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային կոչ է արել Իրանի քաղաքացիներին շարունակել բողոքի ակցիաները և վերահսկողություն հաստատել իրենց պետական ինստիտուտների նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրել է Truth սոցիալական իր էջում։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի պաշտոնյաների հետ նախատեսված բոլոր հանդիպումները՝ մինչև ցուցարարների սպանությունները դադարեն։ Նրա խոսքով՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում բռնություն իրականացնողները մեծ գին են վճարելու։

«Պահպանեք սպանողների և բռնարարների անունները։ Նրանք մեծ գին են վճարելու»,– գրել է Թրամփը՝ հավելելով, որ օգնությունը ճանապարհին է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում