Իրանի ներկայիս ղեկավարությունը կանգնած է իր կառավարման վերջին օրերի և շաբաթների առաջ. Գերմանիայի կանցլեր

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որբ Իրանի ներկայիս ղեկավարությունը կանգնած է իր կառավարման վերջին օրերի և շաբաթների առաջ՝ երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին նա հայտարարել է Հնդկաստան կատարած այցի ընթացքում։

Մերցի խոսքով՝ Իրանում սկսված բողոքի ցույցերը, որոնք սկզբում կապված էին տնտեսական ծանր պայմանների հետ, վերածվել են Իսլամական Հանրապետության հոգևոր իշխանության դեմ ուղղված կոչերի։

«Ես կարծում եմ, որ այժմ մենք ականատեսն ենք այս ռեժիմի կառավարման վերջին օրերի և շաբաթների»,– ասել է Ֆրիդրիխ Մերցը՝ կասկածի տակ դնելով Իրանի ղեկավարության լեգիտիմությունը։

Նրա խոսքով՝ այն պահից, երբ ռեժիմը կարող է պահպանել իշխանությունը միայն բռնության միջոցով, նրա ավարտը դառնում է անխուսափելի։

«Բնակչությունն այժմ ընդվզում է այս ռեժիմի դեմ»,- ընդգծել է նա։

Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ Բեռլինը սերտ շփումների մեջ է ԱՄՆ-ի և եվրոպական այլ պետությունների կառավարությունների հետ՝ Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ, և կոչ է արել Թեհրանին դադարեցնել ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումները։

 

Հայերեն

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն