Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է ձնահյուսի վտանգի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ձնահյուղի բարձր վտանգի պատճառով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի վրաց-ռուսական սահման (Վերին Լարսի անցակետ) տանող ճանապարհին, հայտարարել է Վրաստանի ճանապարհային վարչությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Երթևեկության արգելքը վերաբերում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածին։

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց արգելքների։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, որը հայտնի է որպես Ռազմավիրական ճանապարհ, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը և Վրաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ Կազբեգի-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի միջև միակ գործող սահմանային անցակետն է։

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից