Աշխարհ

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին

2 րոպեի ընթերցում

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին

Վատիկանը հայտարարել է, որ հունվարի 12-ին Հռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հանդիպման վերաբերյալ, սակայն, այլ մանրամասներ չեն հաղորդվել։

ԱՄՆ զորքերի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Հռոմի պապը կոչ էր արել Վենեսուելային մնալ անկախ երկիր։

Հունվարի 9-ին արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ելույթում Հռոմի պապը դատապարտել է ռազմական ուժի կիրառումը՝ որպես դիվանագիտական ​​նպատակներին հասնելու միջոց, և կոչ արել պաշտպանել մարդու իրավունքները Վենեսուելայում։

Մաչադոյին, որն Ազգային ժողովի նախկին անդամ է, Մադուրոյի վարչակազմն արգելել էր մասնակցել Վենեսուելայի 2024 թվականի ընդհանուր ընտրություններին։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100  մարդ է զոհվել։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում