Իրան

Զինվորականները Թրամփին են ներկայացրել Իրանին հարվածելու տարբերակներ. NYT

1 րոպեի ընթերցում

Զինվորականները Թրամփին են ներկայացրել Իրանին հարվածելու տարբերակներ. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացվել Իրանին նոր ռազմական հարվածներ հասցնելու մի քանի տարբերակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ԱՄՆ նախագահին ներկայացված տարբերակները ներառում են Թեհրանում ոչ ռազմական թիրախներին հարվածներ հասցնելը։ Թերթը չի մանրամասնում, թե ինչ թիրախների մասին է խոսքը։

Ըստ The New York Times-ի աղբյուրների՝ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, բայց «լրջորեն քննարկում է» նոր հարվածի հնարավորությունը։ 

The Wall Street Journal-ը իր հերթին հաղորդում է, որ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները նախնական քննարկումներ են անցկացրել տարբերակների վերաբերյալ։ Մի պաշտոնյա ասել է, որ քննարկվել է Իրանի ռազմական օբյեկտներին լայնածավալ օդային հարված հասցնելու հնարավորությունը։ Մեկ այլ պաշտոնյա նշել է, որ գործողությունների ծրագրի շուրջ կոնսենսուս չկա։

Աղբյուրները այս քննարկումները նկարագրում են որպես պլանավորման մի մաս և պարզաբանում, որ առայժմ Իրանի վրա անխուսափելի հարձակման նշաններ չկան։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում