Թրամփի դիմանկարը հայտնվել է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարն այժմ ներկայացված է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Truth Social-ում։

«Այժմ ներկայացված եմ Ազգային պատկերասրահում»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Դիմանկարը սև ու սպիտակ է, ԱՄՆ նախագահը պատկերված է Օվալաձև աշխատասենյակում սեղանի մոտ կանգնած։

Հայերեն Русский