Եվրոպա

Ժամանակն է, որ Եվրոպան խոսի Ռուսաստանի հետ. Մելոնի

1 րոպեի ընթերցում

Ժամանակն է, որ Եվրոպան խոսի Ռուսաստանի հետ. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կարծում է, որ եկել է ժամանակը, որ Եվրոպան խոսի Ռուսաստանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին նա հայտարարել է 2025 թվականն ամփոփող մամուլի ասուլիսում:

Նրան հարց են ուղղել Ռուսաստանի հետ երկխոսության մասին, որի կողմնակիցն է փոխվարչապետ և կառավարող կոալիցիայի կազմի մեջ մտնող «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին:

«Սալվինին, ինչպես նաև (Ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնը, կարծիք են հայտնել Իտալիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին: Այս դեպքում, կարծում եմ՝ Մակրոնն իրավացի է. ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ԵՄ-ն նույնպես բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ», - ասել է նա՝ հավելելով, որ հարցն այն է, թե ով պետք է դա անի։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում