Իրանն Իսրայելին և ԱՄՆ-ին է մեղադրել երկրում բողոքի ցույցեր կազմակերպելու համար

3 րոպեի ընթերցում

Իսրայելը և ԱՄՆ-ն են պատասխանատու Իրանում լայնածավալ անկարգությունների համար, ասվում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայտարարության մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Թեև վերջին օրերի հուզումները սկսվեցին տնտեսական անկայունության դեմ բողոքի ցույցերով, սիոնիստական ​​թշնամին (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) դրանք ուղղորդել է երկրում իրադրության ապակայունացմանը: (Խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփի վերջին հայտարարությունները միայն հաստատում են երկու վարչակարգերի դավադրությունը, որոնք ձգտում են խաթարել իրանցի ժողովրդի կյանքի հիմքերը: Իրանի ժողովուրդն արդեն մեկ անգամ ցույց տվեց իր համախմբվածությունը (խմբ.՝ Իսրայելի դեմ) 12-օրյա պատերազմում՝ թշնամուն ստիպելով ընդունել ռազմավարական պարտությունը: Այսօր այդ նույն միասնությամբ մենք կխափանենք նրանց բոլոր կործանարար ծրագրերը», - մեջբերում է հայտարարության տեքստն Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Իրան

Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի «ուժեղ հարվածն» Իրանի ղեկավարությանը

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Իրանում անկարգություններով, և երկրի բնակչությանը միասնության կոչ է արել։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Հաղորդվել է զոհերի մասին թե՛ ուժայինների, թե՛ ցուցարարների շրջանում: Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 34-ից 45-ի։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Ցույցերի ֆոնին սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը։

Իրան

ԵՄ-ն կոչ է արել Իրանի իշխանություններին վերականգնել ինտերնետի հասանելիությունը

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով