Իրան

Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի «ուժեղ հարվածն» Իրանի ղեկավարությանը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի «ուժեղ հարվածն» Իրանի ղեկավարությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն կարող է «ուժեղ հարված» հասցնել Իրանի ղեկավարությանը, եթե դա անհրաժեշտ համարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող ցույցերին։

«Ես ասել եմ, որ եթե նրանք որևէ վատ բան անեն այս մարդկանց նկատմամբ (խմբ.՝ ցուցարարների), մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց.... Մենք պատրաստ ենք դա անել», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ նշելով, որ մինչ այժմ ցուցարարների շրջանում զոհերի մեծ մասը գրանցվել է հրմշտոցի հետևանքով։

Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք Իրանի ղեկավարության կողմից իրանցի ժողովրդի զանգվածային սպանության դեպքում ԱՄՆ նախագահը կգնա նրանց օգնության։

«Ես դա ասել եմ հստակ և պարզորոշ կերպով։ Մենք այդպես էլ կվարվենք», - ասել է Թրամփը:

Իրանում ցույցերը շարունակվում են արդեն 12 օր։ Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 34-ից 45-ի։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Զոհերի թվում կան իրավապահներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում