Արսեն Թորոսյանն ահազանգում է սոցիալական ցանցերում տարածվող նոր խարդախության մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ահազանգում է սոցիալական ցանցերում հերթական խարդախության տարածման մասին՝ քաղաքացիներին կոչ անելով զգոն լինել ու չտրվել խարդախությանն ու դրամաշորթությանը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

Թորոսյանը մանրամասնել է, որ սոցիալական ցանցերում և հատկապես «Տիկտոկ»-ում տարածվում է կեղծ լուր, թե իբր Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ծնվել են 1949 թվականից մինչև 2015 թվականը, սոցիալական ֆոնդից ստանալու են 350 հազար դրամ։ Տարածվող կեղծ տեսանյութում նշվում է, որ գումարը ստանալու համար անհրաժեշտ է դիմել մինչև հունվարի 15-ը։

«Այդ պրոֆիլում «Տելեգրամ»-ի ալիքի հղում է դրված, որը բացելուց հետո ձեզանից սկսելու են անձնական տվյալներ ուզել՝ ընդհուպ մինչև բանկային և քարտային տվյալներ՝ ասելով, որ գումարը փոխանցելու են այդ հաշվին, բայց սրա ամբողջ իմաստը ձեր բանկային հաշիվներից և քարտերից դրամ շորթելն է։ Եվ սա, ըստ էության, խարդախության և դրամաշորթության դասական օրինակ է, որին խնդրում եմ չտրվել։ Անտեսեք այդ տեսանյութը»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Հայերեն Español

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով