Վենեսուելայում ընտրությունների անցկացման համար ժամանակ կպահանջվի. Թրամփ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ժամանակ» և «վերականգնում» կպահանջվի, մինչև Վենեսուելայում կկարողանան ընտրություններ անցկացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Բայց ամենից առաջ մեզ որոշ ժամանակ կպահանջվի…. Մենք պետք է վերականգնենք երկիրը», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Վենեսուելայի քաղաքական ապագային վերաբերող հարցին։

Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն Վենեսուելայում իր գործողությամբ «կայունություն է բերել տարածաշրջանում»։

Նախագահը նաև հայտնել է, որ մտադիր է արդեն հունվարի 9-ին հանդիպում անցկացնել 14 խոշոր նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք, նրա խոսքով, «կմտնեն Վենեսուելա» և կօգնեն վերականգնել լատինամերիկյան երկրի նավթային ոլորտը։

Բացի այդ, Թրամփը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնի Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հետ, որը ժամանելու է ԱՄՆ. Թրամփը նրան բնութագրել է որպես «հաճելի մարդ»։

Ավելի վաղ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վենեսուելայի անցումն ինքնուրույն կառավարման շուտ չի ավարտվի։

Պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ ԱՄՆ-ն վերահսկողություն կպահպանի Վենեսուելայի նկատմամբ՝ վեց ամիս, թե մեկ տարի, Թրամփը պատասխանել էր. «Ես կասեի՝ շատ ավելի երկար»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ իր վարչակազմը մշտական ​​կապի մեջ է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100  մարդ է զոհվել։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում